Նավթի ֆյուչերսների գները չորեքշաբթի կրկին անկում են ապրել նախորդ աճուրդների ընթացքում անկումից հետո, քանի որ որոշ երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը խաթարել է համաշխարհային պահանջարկի կայուն վերականգնման հույսը, հաղորդում է Reuters-ը:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 0.5 տոկոսով` հասնելով մեկ բարելի դիմաց 39.59 դոլարի:

WTI նավթի ֆյուչերսները նվազել են 0.7 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 36.52 դոլարի: