Փարիզի դատարանը կքննի երկու խարդախների գործը, որոնք գործել են Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանի անունից: Ներկայանալով որպես Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար՝ նրանք արտասահմանցի գործարարներին եւ քաղաքական գործիչներին համոզել են գումար փոխանցել օֆշորային հաշիվներին, հաղորդում է France Info-ն:
55-ամյա Ժիլբեր Շիկլին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, 36-ամյա Անտոնի Լազարեւիչը՝ 7 տարվա ազատազրկման:
Դատարանը նրանց պարտավորեցրել է փոխհատուցել վնասը՝ 44 մլն եւ 10,6 մլն , համապատասխանաբար:
Խարդախությունը կատարվել է 2015-2017թթ.: Այդ ընթացքում «նախարարից» զանգ են ստացել 150 մասնավոր անձինք եւ կազմակերպություններ՝ Մարոկկոյի թագավորից մինչեւ Total եւ Vinci կորպորացիաների ղեկավար եւ Փարիզի արքեպիսկոպոս: Կեղծ նախարարը պահանջել է անհապաղ գումար ուղարկել՝ խոստանալով ավելի ուշ փոխհատուցել ծախսերը:
Խարդախները չեն ընդունել իրենց մեղքը:





























