Իսպանիայի գերագույն դատարանը Սալվադորի բանակի նախկին գնդապետ 77-ամյա Ինոսենտ Օռլանդո Մոնտանոյին 133 տարվա ազատազրկման է դատապարտել 1989թվականին իսպանացի 5 քահանայի սպանության համար, հաղորդում է Reuters-ը:

2017 թվականին ԱՄՆ-ն արտաքսել է նրան Իսպանիա, որտեղ նրան ձերբակալել են մարդկության դեմ հանցանքի համար:

Դատարանը Մոնտանոյին մեղավոր է ճանաչել «ահաբեկչական բնույթի սպանության» մեջ: