Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ժամանել է Հոլանդիա, որտեղ կրկին անդրադարձել է հարեւանների հետ լավ հարաբերություններ հաստատմանը՝ կարեւորելով Հայաստանի հետ նախաստորագրված արձանագրությունները։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet թերթը։

Հոլանդիայի արտգործնախարար Մաքսիմ Վերհագենի հրավերով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկօրյա այցով գտնվում է Հոլանդիայում։ Նա մասնակցել է Թուրքիա-Հոլանդիա համաժողովի բացմանը։ Համաժողովին ելույթ ունեցած Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ 1612 թվականից Թուրքիայի եւ Հոլանդիայի միջեւ հարաբերությունները ընթանում են դրական ուղղությամբ։ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը մնում է Թուրքիայի ազգային քաղաքականության օրակարգում եւ թուրքական իշխանությունները սրանից չեն հրաժարվելու։ Դավութօղլուն շեշտել է, որ Թուրքիան հարեւանների հետ լավ հարաբերություններ ստեղծելով՝ տարածաշրջանում կապահովի կայունություն եւ խաղաղություն եւ այդ ձեւաչափում նշել է Հայաստանի հետ երկու տարբեր արձանագրությունների նախաստորագրման մասին։