Մայիսի 20-ին Գյումրի-Հայկավան ճանապարհի 7-րդ կմ-ին ավտովթար է եղել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.30-ի սահմաններում 28-ամյա Ստեփան Չ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Հայկավան ճանապարհի 7-րդ կմ-ին շրջվել է:
Պատահարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























