Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները մայիսի 20-ին, ժամը 19.30-ին գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 29-ամյա Վարդան Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, թե մայիսի 14-ի գիշերը ոմն Արթուրի հետ Առաքելյան փողոցում գտնվող մի առեւտրի կրպակի պատուհանի ապակին կոտրելով՝ գողացել են 2 պարկ արեւածաղիկ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուրի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ողղությամբ:
Կատարվում է նախաքննություն:




























