Բրիտանական խորհրդարանը հաջորդ շաբաթվա սկզբին կկարողանա քննարկել նոր միջոցառումները` COVID-19-ով վարակման դեպքերի աճող թվի դեմ պայքարի խնդրի լուծման համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է Reuters-ը:
Ըստ նրա` COVID-19-ի տարածումը դադարեցնելու համար ներդրված նոր սահմանափակումները կարող են գործել վեց ամիս: «Մենք ջանք չենք խնայի պատվաստանյութեր, բուժումներ եւ զանգվածային փորձարկումների նոր ձեւեր մշակելու համար, սակայն եթե շոշափելի առաջընթաց չգրանցենք, իմ հայտարարած սահմանափակումները կշարունակվեն գուցե վեց ամիս»,- ասել է նա խորհրդարանին:
Ավելի վաղ Զոնսոնը բրիտանացիներին հորդորել էր հնարավորության դեպքում աշխատել տնից եւ հանձնարարել էր փակել բարերը եւ ռեստորանները երեկոյան 22:00-ին` COVID-19-ի երկրորդ ալիքի դեմ պայքարելու համար:
«Ես ցավով ստիպված եմ ասել, որ, ինչպես Իսպանիայում, Ֆրանսիայում եւ շատ այլ երկրներում, մենք վտանգավոր շրջադարձային պահի է հասել»,- ասել է Զոնսոնը:
Ըստ նրա` շատ դեպքերում դիմակներ կրելու պարտադիր պահանջ կսահմանվի, կանոնները խախտող ձեռնարկությունները կտուգանվեն, իսկ ավելի խիստ միջոցներ կկիրառվեն այն մարդկանց նկատմամբ, ով չեն հետեւում կանոններին: Սակայն դպրոցներն ու համալսարանները բաց կմնան:
Կառավարության խորհրդականները հայտարարել են, որ հոկտեմբերի կեսերին նոր դեպքերի թիվը կարող է հասնել օրական 50 000-ի:
Զոնսոնը նախազգուշացրել է, որ եթե նոր միջոցները չաշխատեն, կարող են լրացուցիչ սահմանափակումներ մտցվել:





























