Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները եւ բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացման գործում: Համոզված եմ, որ փոխադարձ վստահության ու հարգանքի վրա հիմնված մեր համատեղ բեղմնավոր աշխատանքը հետագայում եւս կնպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը»:




























