Իմ տղերքի մարտական ոգին այսօր ահավոր բարձր է, իրենք մարտական առաջադրանք կատարող տղերք են, ես իրենց բոլորի առջեւ խոնարհվում եմ: ՀՀ Ազգային հերոս Ռուբեն Սանամյանը պատմել է իր ղեկավարծ խմբի տղաների, երգելով մարտի գնալու մասին:
«Իմ տղաները մի այլ կերպ են ոգեշնչված, իրենք անխտիր կատարել են իրենց սուրբ գործը, վստահ համախմբված, անգամ երգելով: Ես իմ տղաներին երեկոյան մարտի ժամանակ ոգեշնչել եմ, որ երգեք, որ թշնամին իմանա, մենք այստեղ չենք պրծել, չենք ոչնչացվել, մենք կանք: Հակառակորդին դրանով գցում ես խուճապի մեջ, ասում են ինչ եղավ, էսքան խփինք, խփինք, դեռ երգում են: Իմ տղերքի մարտական ոգին այսօր ահավոր բարձր է, իրենք մարտական առաջադրանք կատարող տղերք են, ես իրենց բոլորի առջեւ խոնարհվում եմ: Ամբողջ մարտի ընթացքում իրենք արել են անհնարինից անհնարինը: Ես իրենց բոլորին ողջունում եմ, պատիվ ունեմ, իրենց ցավը տանեմ»,-ասում է նա:
Մանրամասները տեսանյութում:





























