Գյումրիում  մայիսի 23-ին կայացել է «Մշակութային ժառանգության պահպանումը պատմական քաղաքներում» խորագրով քննարկում` Կիեւյան նախաձեռնության տարածաշրջանային փուլի երկրորդ պիլոտային ծրագրի շրջանակներում: Նախագծի այս փուլն իրականացվում է աշխարհի 5 երկրներում եւ նախատեսված է ավարտին հասցնել մինչեւ 2014 թ-ը:

Հայաստանը ծրագրին ներկայանում է 10 համայնքով, որոնցից համապատասխան ուսումնասիրություններից հետո 2012-ին կընտրվեն 2-ը: Գյումրի քաղաքի համար կառավարությունը հաստատել է Գյումրիի պատմամշակութային եւ քաղաքաշինական միջավայրի զարգացման «Կումայրի» ծրագրի ուղղությունները, որոնցից առաջնային է համարվել քանդված շենքերի եւ անավարտ շենքերի վերականգնումը:

Սակայն էական է, որ ծրագիրն առայժմ ֆինանսավորում չունի: Ծրագրի այս փուլը ներառում է միայն քննարկման աշխատանքներ: