Լրագրողների միջազգային եւ եվրոպական ֆեդերացիան (IFJ / EFJ) կոչ են անում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին ապահովել լրագրողների անվտանգությունը:
«Շատ կարեւոր է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության մասին ճշգրիտ հաղորդագրություններ: Դա նշանակում է, որ լրագրողները պետք է հնարավորություն ունենան պատրաստել ռեպորտաժներ՝ չվախենալով հարձակումներից: Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին ապահովել դեպքի վայրում աշխատող լրագրողների անվտանգությունն ու անկախությունը»,-հայտարարել է IFJ գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանժերը:
Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում հայտնի Le Monde ֆրանսիական պարբերականի լրագրողները հայտնվել են Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրաձգության ներքո Մարտունի քաղաքում, ինչի հետեւանքով ստացել են ծանր վիրավորում:
Բացի այդ, հրաձգության հետեւանքով վիրավորվել է նաեւ 24news.am-ի լրագրող Սեւակ Վարդումյանը:





























