Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Խորհուրդը որոշել է երկարացնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված ապրանքների առանց մաքսատուրքի ներկրման ժամկետը հոկտեմբերի 1-ից մինչեւ 2021 թվականի մարտի 31-ը: Այս մասին ասվում է ԵՏՀ կայքում:
«Ընդունված որոշման համաձայն՝ ցուցակից բացառվում են մի շարք ապրանքներ, որոնց բավարար քանակությամբ սեփական արտադրություն է սկսվել: Խոսքը, մասնավորապես, հիվանդությունների հայտնաբերման թեստ-համակարգերի, պատրաստի հակավիրուսային ախտահանիչ միջոցների, լաբորատոր ջերմապայուսակների եւ բժշկական սառցարանների, բինտի, բամբակի, մառլյայի, մեկանգամյա օգտագործման դիմակների եւ բախիլների մասին է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ընդ որում, ԵԱՏՄ տարածքում նախկինի պես հնարավոր է առանց մաքսատուրքի մատակարարել որոշ բաղադրիչներ եւ նյութեր դեղորայքային եւ ախտահանիչ միջոցների արտադրության համար, դեղամիջոցներ, ռեսպիրատորներ, պաշտպանիչ ակնոց, ռեզինե ձեռնոցներ, բժշկական իրեր եւ սարքեր, ինչպես նաեւ բոքսեր եւ պատգարակներ:
Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից 10 օրացույցային օրվա ընթացքում:




























