Հայաստանում ուսանողի ճգնաժամ է, քանի որ շրջանավարտ չկա: Այս մասին Գյումրի այցելության ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Այս տարի դպրոցները շրջանավարտ չեն տալիս, հետեւաբար բուհ ընդունվողների թիվը քիչ է լինելու: Հիմնականում դիմելու են զինծառայությունն ավարտած պատանիները,նրանք, ովքեր անցած տարիներին դուրս են մնացել»,-ասել է Արմեն Աշոտյանը`շարունակելով, որ այս մասին արդեն 2 տարի շարունակ խոսվում է եւ բավականին ժամանակ ունեին բուհերը այնպես աշխատելու, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ չընկնեն:
Նշենք, որ Գյումրիի 3 պետական բուհերում էլ ընդունող հանձնաժողովները փորձում են դիմակայել դիմորդի պակասին`պրոֆեսորադասախոսական ու մասնագիտական կադրերի կրճատում իրականացնելով:




























