Լեռնային Ղարաբաղի օմբուդսման Յուրի Հայրապետյանը մասնակցել է Ֆլորենցիայում Օմբուդսմանների եվրոպական ինստիտուտի ընդhանուր հավաքին: Ինչպես հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից, Ադրբեջանի օմբուդսման Էլմիար Սուլեյմանովային սեփական դեմքը փրկելու համար՝ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանն արգելել է իր մամուլի ծառայությանը տեղեկություններ հրապարակել հիշյալ ինստիտուտի ընդհանուր հավաքին իր մասնակցության մասին։
Յուրի Հայրապետյանը, հանդիսանալով Օմբուդսմանի եվրոպական ինստիտուտի լիիրավ անդամ, Ֆլորենցիայում. 60 երկրների ներկայացուցիչների շարքում մասնակցել է այդ կազմակերպության կառավարման խորհրդի ընտրություններին:
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը գործում է 2008թ. մայիսից: Համաձայն ԼՂՀ Սահմանադրության, մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, որը կարող է իրականացնել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար այլ անձանց կողմից մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը:
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանին նշանակում է հանրապետության Ազգային ժողովը վեց տարի ժամկետով՝ պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի տված քվեով: Միեւնույն անձը չի կարող նշանակվել մարդու իրավունքների պաշտպան անընդմեջ երկու անգամից ավելի:


























