Երեւանում մայիսի 30-ին ժամը 17:00-ին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բակում (Թումանյան 42հասցեում) տեղի կունենա Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բարեգործական համերգ:
Համերգի ընթացքում հանդես են գալու Անդրեն, Արսեն Գրիգորյանը, Մարին, Միհրան Ծառուկյանը, Աստղիկ Սաֆարյանը, Վարդան Բադալյանը, Անահիտ Շահբազյանը, Սարգիս Ավետիսյանը, Մարիաննա Հովհաննիսյանը, Լանա Խաչատրյանը, Հասմիկ Կարապետյանը եւ այլք:
Համերգային ծրագրին մասնակցելու են նաեւ համալսարանի տաղանդավոր եւ շնորհալի ուսանողները` Հասմիկ Առաքելյանը,Անուշ Տեր-Ղուկասյանը, Քրիստինե Ավետիսյանը, Աննա Օհանյանը, Լուսինե Գասպարյանը եւ այլք: Համերգը վարելու են Ֆելիքս Բաբայանը եւ Յաշա Սոլոմոնյանը:
Համերգից ստացվող հասույթը օգտագործվելու է քաղցկեղով հիվանդ 3 տարեկան Մանեի բուժման ծախսերը հոգալու համար: ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը կոչ է անում բոլորին միանալ այս նախաձեռնությանը` օգնության ձեռք մեկնելով հիվանդ երեխային:




























