Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 24 շենքի հարակից տարածքում կայանած ավտոմեքենայում մայիսի 28-ին հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.27-ին, մարվել` 02.33-ին:
Այրվել են «Բասեն» տաքսի ծառայությանը պատկանող «Սամանդ» մակնիշի 2224 Տ համարանիշի ավտոմեքենայի (վարորդ Դավիթ Համբարձումյան) շարժիչի հատվածը եւ առջեւի երկու անվադողը:




























