Բնական գազի  թունավորումով մայիսի 27-ին Աշտարակ քաղաքի հիվանդանոց  է տեղափոխվել նույն քաղաքի Սպանդարյան փողոցի 16-րդ շենքի թիվ 39 բնակարանի բնակիչ, 76-ամյա Ազնիվ Գեւորգյանը:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Մայիսի 29-ին`ժամը  16.42-ին  տեղեկատվություն է ստացվել, որ քիմիական թունավորումով Երեւան քաղաքի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Մանթաշյան փողոցի 16-րդ շենքի թիվ 25 բնակարանի բնակիչ, 40-ամյա Խաչիկ Սունդուկյանը:

Տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: