Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 30-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:




























