ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեւիդ Բիսլին համարում է, որ Նոբելյան մրցանակի ստացումը գործակալությանը հնարավորություն է տվել նախազգուշացնել համաշխարհային առաջնորդներին, որ հարջորդ տարին ավելի ծանր կլինի նախորդից:
Associated Press-ին տված հարցազրույցում Բրիսլին հայտարարել է, որ առանց միլիարդավոր դոլարների «2021 թվականին սովը կստանա բիբլիական մասշտաբներ»:
Նա պատմել է, որ Նոբելյան հանձնաժողովը հետեւել է գործակալության աշխատանքին համակարտությունների, աղետների գոտիներում եւ փախստականների ճամբարներում՝ հաճախ աշխատակիցների կյանքը վտանգի ենթարկելով միլիոնավոր մարդկանց սննդով ապահովելու համար, իսկ այժմ ցանկանում է ուղերձով ներկայանալ աշխարհին, որ այդտեղ շատ ավելի վատթարանում է իրավիճակը եւ ամենաբարդ աշխատանքը դեռ առջեւում է:
Բիսլին ուշադրությունը սեւեռել է առ այն, որ ԶԼՄ-ները լցված են ԱՄՆ-ում ընտրությունների եւ կորոնավիրուսի համավարակի մասին լուրերով, եւ բարդ է համընդհանուր ուշադրությունն ուղղել «մարտահրավերներին, որոնց մենք բախվում ենք ամբողջ աշխարհում»:





























