Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի բնակիչ Ալբերտ Ավանեսովը մայիսի 29-ի առավոտյան նախիրը տարել է արոտավայր եւ չի վերադարձել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների եւ տեղի բնակիչների համատեղ իրականացված որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքում Մեղրի գետի ափին` նախկին պանրի գործարանի հարակից տարածքում, հայտնաբերվել է 61-ամյա Ա. Ավանեսովի դին եւ հանձնվել շտապօգնության ծառայության աշխատակիցներին:
Դեպքի հանգամանքները եւ մահվան պատճառը պարզաբանվում է:




























