Վայոց ձորի մարզում մայիսի 30-ին փլուզվել է Խաչիկ գյուղի բնակիչ Ռ.Գրիգորյանին պատկանող մեկհարկանի տան ննջասենյակի առաստաղի մի հատվածը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի աշխատակիցները:
Զոհեր եւ վիրավորներ չկան:




























