Վերջին օրերին հանդիպումներ եմ ունեցել Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանաիայի արտակարգ և լիազոր դեսպանների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բոլորի հետ քննարկման առարկան եղել է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության և դրանից հետո Հայաատանում և Արցախում տեղի ունեցող գործընթացները:
Բացի արտաքին քաղաքական անելիքները, այս օրերին նաև քննարկումների մեջ ենք ներքաղաքական ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքերի փնտրտուքներով:
Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել քաղաքական տարբեր ուժերի, Հայաստանի, Արցախի և սփյուռքի մտավորականության, մեդիա սեկտորի, հասարակական սեկտորի, ակադեմիական և բիզնես շրջանակների հարգարժան ներկայացուցիչների հետ:
Միանշանակ է, որ այս վիճակից դուրս ենք գալու բոլորիս իմաստնության և զուսպ ու սթափ քայլերի միջոցով»:
Վերջին օրերին հանդիպումներ եմ ունեցել Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ...
Опубликовано Edmon Marukyan Пятница, 20 ноября 2020 г.





























