Իրանը ԱԳՆ մամուլի խոսնակ Սայեդ Հաթիբզադեն դատապարտել է արեւմտաասիական տարածաշրջան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցն ու այցի ընթացքում նրա հայտարարությունները: Հաթիբզադեի խոսքով՝ նման այցերը «ոչ այլ ինչ են, քան ձախողված քաղաքականությունն առաջ տանելու վերջին փորձ», հաղորդում է Tasnim-ը:
Նա հավելել է, որ «հնարավորությունների պատուհանը փակ է ձախողված տարածաշրջանային կառավարությունների համար, որոնք միավորվել են Թրամփի վարչակազմի հետ»:
Դատապարտելով պաղեստինյան տարածքներ Պոմպեոյի այցը՝ Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ նման այցը տեղի չէր ունենա «առանց փոփոխության, որը կատարել են տարածաշրջանում որոշ ղեկավարներ»:
Հիշեցնենք, որ արաբական երկրներ այցի ժամանակ Պոմպեոն Al Arabiya-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ տարածաշրջանի այլ երկրներ կհետեւեն ԱՄԷ-ի, Բահրեյնի եւ Սուդանի օրինակին եւ խաղաղ համաձայնագիր կկնքեն Իսրայելի հետ:




























