Քաղաքական կյանքում իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը ոչ այլ ինչ է, քան հերթական քաղաքական ամուսնությունը: Այս կարծիքի հեղինակը ՀՅԴ Գյումրիի կառույցի պատասխանատու Արամ Հակոբյանն է:
«Իշխանությունն ու ՀԱԿ-ն ամուսնանում են»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արամ Հակոբյանը` մայիսի 31-ին Գյումրիում Ազատամարտի վետերանների նոր հուշակոթողի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:
Ըստ Արամ Հակոբյանի, ՀԱԿ-ը դավաճանում է իր սկզբունքներին ու գնում այն ճանապարհով, ինչ 2008-ին գնաց ՕԵԿ-ը:
«Ես անհարմար եմ զգում անգամ կրկնել այն բառերը, ինչ Լեւոն Տեր Պետրոսյանն ասում էր Արթուր Բաղդասարյանի հասցեին, հիմա նրանք գնում են նույն հետագծով»,-ասել է Արամ Հակոբյանը: Նա զարմացած է, թե ինչպես կարելի է «ավազակապետության» հետ գնալ երկխոսության:
«15 նախապայման էին դրել, հետո դարձավ 3-ը, որոշ ժամանակ հետո Լեւոն Տեր-Պետրասյանը հայտարարեց, որ դուռը կիսաբաց է, հիմա զարմանում եմ, թե ոնց են իրենց ասած ավազակապետության հետ երկխոսելու ու ինչի շուրջ»,-հարցադրում է հնչեցրել ՀՅԴ Գյումրիի պատասխանատուն:




























