Նախագահ լինելը պատասխանատվություն է պատմության, ժողովրդի եւ ամենակարեւորը` սեփական խղճի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` ուկրաինական Korrespondent.net պարբերականին տված հարցազրույցի ժամանակ, հայտնում է վրացական Journalist գործակալությունը:
Նախագահի խոսքով, յուրաքանչյուր քաղաքական գործիչ, որին ժողովուրդն ընտրում է որպես նախագահ` պետք է գիտակցի դա եւ կրի այդ բեռը:
«Միայն այդ պարագայում ես դու սկսում մտահոգվել եւ պատասխանատվություն կրել ոչ միայն քո, ընտանիքիդ եւ ընկերներիդ համար, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու»,-ընդգծել է նախագահը:
Նրա խոսքով, որքան մեծ է ժողովրդի տված լիազորությունը, այնքան ավելի է մեծանում նախագահի պատասխանատվությունը: «Մեծ պատիվ է, երբ ծառայում ես քո հայրենիքին»,-ամփոփել է Սահակաշվիլին:




























