Ջորջ Սորովի Բաց հասարակության հիմնադրամի նախագահ Պատրիկ Գասպարդը հրաժարական կտա Ջո Բայդենի վարչակազմում պաշտոն ստանալու համար պայքարելու նպատակով, հաղորդում է Fox News-ը:

Գասպարդը, որն աշխատել է հիմնադրամում երեք տարի, ուրբաթ հայտարարել է, որ մինջեւ տարեվերջ աշխատանքից կազատվի:

2013-2016 թթ. ժամանակահատվածում Գասպարդը ծառայել է ՀԱՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Բարաք Օբամայի վարչակազմի օրոք, իսկ ավելի վաղ՝ որպես Սպիտակ տան քաղաքական հարցերով վարչության տնօրեն:

Axios-ի հաղորդմամբ՝ Գասպարդը կպայքարի աշխատանքի նախարարի պաշտոնի համար: Նշվում է, որ նա փորձառու է նաեւ այդ ոլորտում. Գասպարդն աշխատել է Սպասարկման ոլորտի աշխատողներին միջազգային միությունում:

Իր հայտարարության մեջ նա նշել է, որ ցանկանում է վերադառնալ քաղաքականություն շարունակելու իր պայքարն ամենուր ճնշումների դեմ: