ԱՄՆ-ը պահպանում է առաջատար դիրքերը սպառազինությունների համաշխարհային շուկայում, վկայում են Խաղաղության խնդիրների հետազոտությունների ստոկհոլմյան ինստիտուտի (SIPRI) տվյալները, հաղորդում է DW-ն: Հիմնական շուկայում 25 խոշորագույն ընկերությունների ցուցակում առաջին հինգ տեղերը զբաղեցրել են ամերիկյան ընկերությունները՝ Lockheed Martin-ը, Boeing-ը, Northrop Grumman-ը, Raytheon-ը եւ General Dynamics-ը:
ԱՄՆ-ից 12 ընկերություններին միասին բաժին է ընկել զենքի վաճառքի 61 տոկոսը: Մատակարարումների եւս 16 տոկոսը Չինաստանինն է (4 ընկերություն վարկանիշում է), իսկ 3,9 տոկոսը բաժին է ընկել ռուսական ձեռնարկություններին: «Ալմազ-Անտեյ» կոնցեռնը 9,42 մլրդ դոլար վաճառքով զբաղեցրել է 15-րդ տեղը, իսկ «Միացյալ նավաշինական կորպորացիան» (4,5 մլրդ դոլար) եզրափակում է 25 տեղանոց ցուցակը: Ռուսաստանի Դաշնությունից երկու ընկերությունների վաճառքն ընկել է 2019-ին, մինչդեռ Չինաստանում անկման հետ բախվել է չորս ընկերություններից մեկը, իսկ ԱՄՆ-ում` նույնպես մեկը, բայց 12-ից:
Արաբական Միացյալ Էմիրություններից մի ընկերություն է առաջին անգամ մտել զենքի շուկայում 25 խոշորագույն խաղացողների ցուցակ։ SIPRI-ի փորձագետների կարծիքով՝ EDGE-ը 4,75 միլիարդ դոլարի զենք է վաճառել: Վարկանիշում Գերմանիայից որեւէ ընկերություն չկա:
2019-ին զենքի վաճառքով լավագույն 25 պետությունների ընդհանուր ծավալը կազմել է 361 միլիարդ ԱՄՆ դոլար (297 միլիարդ եվրո): Սա 8,5 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ:





























