Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եգիպտոսին ֆրանսիական զենքի հետագա վաճառքը չի պայմանավորի մարդու իրավունքներով, քանի որ չի ցանկանում թուլացնել տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու Կահիրեի ունակությունը, հաղորդում է Reuters-ը:

Այս մասին Մակրոնն ասել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Առավել արդյունավետ է քաղաքականություն վարել, որը երկխոսություն է պահանջում, քան բոյկոտել, որը միայն նվազեցնում է ահաբեկչության դեմ պայքարում մեր գործընկերներից մեկի արդյունավետությունը»,-ասել է նա:

Ֆրանսիան Եգիպտոսին եւ նրա առաջնորդին համարում է Սինայի թերակղզում եւ Լիբիայում իսլամիստ զինյալների դեմ պատվար: