Անձամբ պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. իմ գյուղից 3 զոհ է եղել, իմ հարազատներից էլ շատերը գնացել են ռազմաճակատ, եւ երկար ժամանակ լուր չունեինք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Նոյակերտի գյուղապետ Գագիկ Հարությունյանը, որը նույնպես միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին։
Անդրադառնալով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքապետերը պատերազմի օրերին կամավորական ջոկատներ չեն կազմել՝ Գագիկ Հարությունյանն արձագանքեց. «Ես կամավոր մեկնել եմ, հետս էլ եւս 4 կամավոր է եղել։ Ջոկատի հրամանատարն էլ ես եմ եղել։ Ես որ կռվում էի, ինքը չէր էլ ծնվել»։
Հարցին՝ այդ հայտարարությունից հետո արդյոք փորձե՞լ է կապ հաստատել մարզպետի հետ, համայնքապետն ասաց. «Ես իր հետ կապ չեմ հաստատելու, իր գրածն ինձ համար ոչ մի բան է։ Ես որ կամավոր եմ գրվել, ինքն այնտեղ էր»։
Նա պատմեց, որ գյուղն ամեն ինչով պատերազմի օրերին աջակցել է։
Հարությունյանը նշեց, որ գյուղում 2 անհետ կորած կար, մեկը գտնվել է։
«Կամավորի եւ ՄՈԲ-երի մեծ թիվ ունենք գյուղում, մինչեւ հիմա ՄՈԲ-ի ծառայողները սահմանին են»,- ասաց նա։




























