Ուկրաինայի հայկական բոլոր եկեղեցիներում եւ մատուռներում տեղի են ունեցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի արարողություններ:

Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, Կիեւի Սրբոց Նահատակաց վանքում աղոթքը վարել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը:

Պատարագին ներկա են եղել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայի հայերի միության եւ Կիեւի հայ համայնքի ներկայացուցիչներ: