Էվերեստի (Ջոմոլունգմա) ճշգրիտ բարձրությունը 8848,86 մ է, ինչը 86 սանտիմետրով բարձր է, քան նախկինում էր համարվում: Այս մասին համատեղ չափումների արդյունքներով հայտարարել են ՉԺՀ-ի եւ Նեպալի իշխանությունները: Այս երկրների տարածքում է գտնվում Հիմալայների եւ ամբողջ Երկրի ամենաբարձր լեռը, հայտնում է BBC-ն:
1954 թվականից, երբ համապատասխան տեղեկատվությունը տրամադրվել էր Հնդկաստանի կողմից, համաշխարհային ուղեցույցներում նշված էր ուղիղ 8848 մետր:
Միեւնույն ժամանակ, 2005 թվականից մինչեւ վերջերս Չինաստանը նշում էր 8844,43 մետր բարձրություն (այսինքն՝ չորս մետրով ցածր հնդիկ փորձագետների գնահատականից, որոնց հետ համաձայն էր նաեւ Նեպալը)՝ համարելով, որ գագաթին սառույցի եւ ձյան շերտը չպետք է հաշվել:
Այժմ չինական կողմը համաձայնել է Նեպալի տեսակետի հետ, որի մասնագետներն առաջին անգամ սեփական գնահատականներն էին տալիս Էվերեստի բարձրության վերաբերյալ:
Բացի այդ, որոշ գիտնականներ ենթադրում էին, որ լեռան բարձրությունը կարող էր շուրջ մեկ մետրով պակասել 2015-ին տարածաշրջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի պատճառով:





























