Ստեղծված իրավիճակում պետության համար կենսականորեն կարեւոր է ունենալ մոտ ապագայի ծրագիր: Պետական բյուջեն ծրագիր է այդ ապագա ժամանակահատվածի համար: Այս մասին դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ բյուջեն ինչպես գործող օրենսդրության տեսակետից, այնպես էլ բովանդակությամբ որոշված է որպես մոտ ապագայի պետական ծրագիր: «ՄԱԿ անդամ պետություն է ճանաչվել Հայաստանի Հանրապետությունը, այլ ոչ թե որեւէ անձ: Եվ եթե մենք դրան նայենք այս տեսանկյունից, ապա աշխարհը  ճանաչում է պետությունը, այն ցանկանում է նրան վերաբերվել որպես ինստիտուտի, այլ ոչ թե ինչ-որ փոփոխականության, որովհետեւ ենթադրվում է, որ մենք բոլորս կարող ենք մեր շահերը ստորադասել հանրության շահերին»,- նշեց նախարարը: