Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսության նախարարության Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցման հիմնադրամն ու «Հայբիզնեսբանկը» համագործակցության պայմանագիր են ստորագրել։

Պայմանագրի համաձայն, բանկը կվարկավորի գյուղատնտեսական մի շարք ծրագրեր՝ լայն հնարավորություններ տրամադրելով գյուղացիներին տարբեր ոլորտների զարգացման համար։

Որպես գրավ են ընդունվում ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույքը։ Տարեկան տոկոսադրույքը կկազմի 14%, որոնցից 8%-ը կսուբսիդավորի Գյուղի ու գյուղատնտեսության աջակցման հիմնադրամը, մնացած 6%-ը կմարի վարկառուն։ Վարկերի մարման ժամկետը մինչեւ 5 տարի է։