Քենիայում կինը դատի է տվել ընկերոջը այն բանից հետո, երբ վերջինս այդպես էլ առաջարկություն չի արել իրեն՝ չնայած 8 տարի հարաբերություններին եւ երեխայի առկայությանը:

26-ամյա Նգոման դատի կտա իր ընկերոջը՝ 28-ամյա Հերբերտ Սալալիկիին, ոչ միայն այն պատճառով, որ վատնել է իր կյանքի տարիները, այլ այն պատճառով, որ նա նամակագրական կապ է ունեցել այլ կնոջ հետ, հաղորդում է NYP-ը:

Տղամարդը հայտարարել է, որ ֆինանսական այնպիսի վիճակում չի եղել, որպեսզի իրեն հարսանիք թույլ տա, եւ Նգոմային մեղադրել է հարաբերություններում իրեն բավարար ուշադրություն չհատկացնելու մեջ:

Գործով դատավորը կնոջը հայտնել է, որ դատարանը ոչինչ չի կարող անել նրա համար, քանի որ պաշտոնական ամուսնություն չի եղել: