ԱՄՆ-ում ի կատար է ածվել մեկ տարում դաշնային մասշտաբով իններորդ մահապատժի դատավճիռը: Դաշնային մակարդակով եւս 4 մահապատիժ նախատեսված են Ջո Բայդենի երդմնակալությունից մի քանի շաբաթ առաջ, փոխանցում է AP-ն:
Բրենդոն Բեռնարդը մահապատժի է ենթարկվել ավելի քան 20 տարի առաջ կատարած սպանության համար, երբ դեռեւս դեռահաս էր:
Մի քանի հայտնի գործիչներ, այդ թվում ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյան Ուեսթը դիմել էին նախագահ Դոնալդ Թրամփին՝ Բեռնարդի դատավճիռը ցմահ ազատազրկմամբ փոխարինելու խնդրանքով:
Բեռնարդը մահվանից առաջ իր կողմից սպանված զույգի ընտանիքին է դիմել մի մարդու ցնցող հանդարտությամբ, որը գիտեր, որ քիչ անց մահանալու է: «Ես շատ եմ ափսոսում,- ասել է նա: - Սա միակ խոսքն է, որ կարող եմ ասել, որոնք ամբողջությամբ արտացոլում են այն, ինչը հիմա ես զգում եմ, եւ ինչը զգացել եմ այդ օրը»:





























