Mastercard եւ Visa վճարային համակարգերն արգելել են իրենց քարտերի օգտագործումը Pornhub պոռնո կայքում, գրում է New York Times-ը, որի լրագրողն ավելի վաղ պարզել էր, որ կայքը երեխաների նկատմամբ բռնության եւ բռնաբարության տեսանյութեր է պարունակում:

Ավելի վաղ երկու ընկերություններն էլ հետաքննություն էին սկսել MindGeek (Pornhub-ն այս ընկերության մի մասն է կազմում) ընկերության հետ իրենց ֆինանսական կապերի վերաբերյալ, հաղորդում է BBC-ն:

Mastercard- ի հայտարարության մեջ ասվում է, որ հետաքննության ընթացքում կայքում անօրինական քոնթենթի տեղադրումն արգելող ստանդարտների խախտումներ են հայտնաբերվել, ինչի պատճառով որոշում էր կայացվել կասեցնել վճարումներն ընկերության քարտերի միջոցով:

Pornhub-ում տարեկան շուրջ յոթ միլիոն տեսանյութ է հրապարակվում, եւ չնայած դրանց ճնշող մեծամասնությունը, հավանաբար, համաձայնեցված է տեղի ունենում, կան նաեւ բռնության իրական տեսարաններ պարունակող նյութեր, գրում է NYT-ի լրագրող Նիկոլաս Քրիստոֆը:

Նրա խոսքով` կայքում բռնության ու մարդկանց վաճառքի զոհ դարձած դեռահաս աղջիկների մասնակցությամբ տեսանյութեր են հայտնաբերվել: