Տեխասի ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Քայլ Բիդերմանն առաջարկել է անցկացնել հանրաքվե ԱՄՆ կազմից դուրս գալու մասին, գրում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Fox News-ին:

«Ես պարտավորվում եմ ներկայացնել օրինագիծ, որը թույլ կտա տեխասցիներին անցկացնել հանրաքվե Տեխաս նահանգը որպես անկախ պետություն հաստատելու նպատակով»,-գրել է օրենսդիրը թվիթերում:

Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է, քանի որ դաշնային կառավարությունը դուրս է եկել վերահսկողությունից եւ արդեն չի ներկայացնում տեխասցիների արժեքները:

Այնպիսի միավորումներ, ինչպես Տեխասի ազգայնական շարժումն է, բազմիցս սատարել են ԱՄՆ-ից նահանգի առանձնանալը, իսկ 87-րդ գումարման օրենսդրական մարմինը ստացել է այդպիսի հարյուրավոր առաջարկներ: