Միջուկային զսպման պայմանավորվածությունների եւ կիբերտարածության կարգավորման բացակայությունը կարող են հրահրել լուրջ ճգնաժամեր առաջիկա տասնյամյակում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Նոբելյան մրցանակի ֆորումին տեսաձեւաչափով ելույթ ունենալիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ համաշխարհային համակարգման հարցում լուրջ խնդիրները «դուրս են գալիս համավարակին արձագանքելու շրջանակից»:
«Միջուկային զինաթափման ռեժիմի ճեղքվածքն ու անօրինությունը կիբերտարածությունում միայն երկու ոլորտն են, որոնք կկարողանան հրահրել լիամասշտաբ համաշխարհային ճգնաժամ հաջորդ տասնամյակի ընթացքում»,-արձանագրել է Գուտերեշը:
ԱՄՆ-ը 2019 թվականի փետրվարի 2-ին դադարեցրել է իր պարտավորությունները միջին եւ փոքր հեռավորության հրթիռների չեզոքացման մասին պայմանագրի շրջանակում: 2019 թվականի սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղարկել է մի քանի երկրների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդներին առաջարկ մորատորիում մտցնել Եվրոպայում եւ ուրիշ տարածաշրջաններում ՄՓՀՀ տարածման շուրջ: Արդյունքում ԱՄՆ-ը փաստորեն հերքել է այդ նախաձեռնությունը:





























