Շատերն են պատմելու պատերազմի 44 օրերի մասին, եւ բոլոր հարցերի պատասխանները լինելու են պետական դավաճանության քրեական գործի հատորների մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան «Ռեքվիեմ» շարքի երկրորդ մասում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Իսկ հիմա պատերազմի 44 օրվա մասին, որոնք սխրանքի, հայրենասիրության, անձնազոհության, բայց նաեւ լկտի ստի եւ դավաճանության 44 օրեր էին։ Այդ 44 օրվա ընթացքում մենք ապացուցեցինք, որ կարող ենք կռվել, բայց նաեւ ապացուցեցինք, որ կարող ենք կուրորեն հավատալ մի մարդու, որը 2,5 տարի խաբելուց բացի ոչինչ չի արել։ Ես այսօր, երբ պատմեմ պատերազմի 44 օրվա մասին, չեմ անդրադառնալու ռազմական գործողությունների իրարամերժ ու քաոտիկ շարժումներին, ես չեմ պատմելու, թե ինչպես Աննա Հակոբյանի կոնկրետ հրահանգներով, կոնկրետ ջարդեր են իրականացվել կոնկրետ գնդերում, ինչպես են հանձնվել գյուղեր։ Ես դա չեմ անելու, որպեսզի էլ ավելի չցավեցնեմ այն ծնողներին, որոնք խելագարված դեռ որոնում են իրենց զավակներին։ Ես չեմ պատմելու, թե ինչպես եւ ով հանձնեց Շուշին, ես նույնիսկ չեմ պատմելու, թե ինչպես նոյեմբերի 4-ին, գիշերվա ժամը 4-ին դուք փախցրեցիք ձեր բարձրաստիճան պաշտոնյաներին, որովհետեւ ամսի 4-ին, ժամը 6-ին Շուշին արդեն հայկական քաղաք չէր։
Շուշին ընկավ ամսի 5-ի վաղ առավոտյան։ Ես չեմ պատմելու, թե ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հրահանգ տալիս գրավել Լելե Թեփե բարձունքը, որ ցույց տան, թե իրենք վերադարձնում են այն, ինչը, իրենց ասելով, Սերժ Սարգսյանը կորցրել էր։ Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի, ուզում ա՝ 6 հազար մարդ մորթվի, մենք, մեկ ա, պետք ա էդ Լելե Թեփեն հետ բերենք»։ Ես չեմ պատմելու, վստահ եմ, որ պատմելու են ականատեսները։ Մենք տեսնում ենք, որ պրոցեսը գնում է, գեներալ Մովսես Հակոբյանն արդեն պատմում է։ Շատերն են պատմելու, եւ այդ հարցերի պատասխանները լինելու են պետական դավաճանության քրեական գործի հատորների մեջ։ Եվ ինձանից շատ ավելի գիտակ մարդիկ են պատմելու ռազմական գործողությունների մասին։ Ես չեմ պատմելու, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը, երբ Ռուսաստանից սկսեց գալ աներեւակայելի քանակի զենք ու զինամթերք, այն զինատեսակները, որ կարող էին փակել երկինքը, չէր թողնում, որ այդ զենքը Հայաստանից հասնի Արցախ։ Դրանց ցուցակները կան։
Ես չեմ պատմելու, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ, հետեւողական ձեւով զորքը սոված թողեց։ Ես չեմ պատմելու գողությունների մասին, որոնք եղել են այդ ընթացքում։ Ես չեմ պատմելու զինատեսակների մասին, որոնք պայթում էին մեր տղաների ձեռքերում, որովհետեւ ինչ-որ մեկը փող էր աշխատել։ Այդ ամենի մասին, վստահ եմ, կպատմեն շատերը», ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանը։
«Նիկոլ Փաշինյանը, իր ստի կայսրության միջոցով, հետեւողականորեն մերժում էր իրականությունը, եւ ցավոք սրտի, հայ ժողովուրդը մեծ հաճույքով, ընկել էր այդ թակարդը։ Մենք տեսնում էինք ուրիշ բան, հավատում էինք մեկ այլ բանի։ Նիկոլ Փաշինյանի ստեղծած Հայաստանում ընդհանրապես չկար հիշողություն եւ պատճառահետեւանքային կապ։ Մենք վստահ էինք, որ Նիկոլ Փաշինյանը վերացրել է կոռուպցիան, բայց տեսնում էինք առօրյա կոռուպցիան, մենք վստահ էինք, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է թալանը վերադարձնելու համար, բայց տեսնում էինք թալանչիներին, որոնք դարձել են Նիկոլ Փաշինյանի մտերիմները։ Մենք մերժել էինք իրականությունը, եւ երբ սկսվեց պատերազմը, հիմա կօգտագործեմ ստի կայսրության բառապաշարը, Հայաստանը զգետնվեց իրականությանը, իրականությունը եկավ ու խփեց մեզ։ Այդ իրականությունը փորձել է արթնացնել մեզ՝ կորոնավիրուսի տեսքով, տնտեսական անկման տեսքով, պատերազմի կոնկրետ ինֆորմացիայի, թուրքերի հետ վարժանքի տեսքով։ Ես անկեղծորեն հույս ունեի եւ աղոթում էի, որ գոնե սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը կառերեսվի իրականության հետ, հայ ժողովուրդը կառերեսվի իրականության հետ։ Բայց իրականության եւ ստի մեջ Նիկոլ Փաշինյանը դարձյալ ընտրեց սուտը․ սկսվեց «Հաղթելու ենք» գործողությունը։ Մենք բոլորս գիտենք, որ պատերազմի սկզբից «մարդասիրական» նկատառումներով, Արցախ գործուղվեց մեր դե ֆակտո 2-րդ ղեկավար Աննա Հակոբյանը։ Նա Արցախում մի քանի գործառույթ ուներ․ կատարում էր մեծ ցենզորի դերը, որպեսզի չթողնի հանկարծ պատերազմի գիտակներն օգնեն զորքին։ Հիշեցնում եմ ձեզ, որ կարկառուն ներկայացուցիչներ, նախորդ պատերազմի հերոսներ, գեներալներ, Օգանովսկին, Լեւոն Մնացականյանը, Վիտալի Բալասանյանը պատերազմի մեծ մասը եղել են սպասողի եւ խնդրողի դերում։ Նրանք սպասում էին, թե երբ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը իրենց հնարավորություն կտան պաշտպանել հայրենիքը, խնդրում էին, որ իրենց տան հնարավորություն՝ իրենց փորձն ու գիտելիքը ներդնել ի շահ հայ ժողովրդի։ Եվ մյուս գործառույթը Աննա Հակոբյանի՝ համակարգել «Հաղթելու ենք» գործողության փիար արշավը։ Որպեսզի մեկ օրինակով պատկերացնեք, թե որքան մեծ էր ճեղքվածքը իրականության, որի անունն է պատերազմ, եւ այն իրականության, որի անունն է «Հաղթելու ենք», բերեմ մի քանի օրինակ․ պատերազմի սկզբում մենք արդեն կորցրել էինք Մատաղիսի մի մասը եւ Թալիշի մի մասը, հիշեցնում եմ, որ Եվրոնյուզը հրապարակեց կադրեր, եթե չեմ սխալում, Թալիշից, ի պատասխան դրա, Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը սկսեցին Գետաշենի ազատագրման «օպերացիան»։ Որպեսզի պատկերացնեք անհեթեթությունը, ես հիմա կպատմեմ թատրոնի դերակատարների մասին, հերոսներն էին՝ Ֆեյսբուքի կապիկ Արայիկը, որը զբաղվում էր ամեն ինչով, բացի պատերազմող երկիրը ղեկավարելուց, սուրճ էր խմում զինվորների հետ, հիմար ելույթներ էր ունենում, մյուս կապիկը՝ Արծրունը, հետաքրքիր բան եմ ասում, գուցե դուք չեք ֆիքսել, Արծրուն Հովհաննիսյանը չի հանդիսանում ՊՆ լրատվական ծառայության աշխատող կամ սպա։ ՀՀ ՊՆ-ն ունի լրատվական վարչություն, վարչության պետ եւ մամուլի խոսնակ։ Արծրուն Հովհաննիսյանը դասախոս է, բայց Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանն ընտրեցին Արծրունին, հայտնի լուսանկարներ կան՝ որտեղ նրանք անում ժողովները, հնչեցնում էր «Հաղթելու ենք»-ի թեզերը, երդվում էր, զգետնում էր, լավ-լավ բաներ էր ասում։ Երբ Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը տեսան իրականության հետ ճեղքվածքը մեծանում է, սկսեցին «ազատագրել» Գետաշենը։ Սկզբում մի փոքրամարմին աղջիկ գրող գրում է, որ իրեն տեղեկություններ են հասել, որ մեր տղաները մտել են Գետաշեն, ՊՈԱԿ-ի ֆեյքերը սկսում են տարածել այն, հետո կիսամարդիկ՝ ԱԺ պատգամավորներն ու կառավարության անդամները, սկսում են ոգեւորված միանում են այդ արշավին, եւ տարածվում է ձայնագրություն՝ իբր Գետաշենն ու Շահումյանն ազատագրելու մասին։ Արծրունն էլ ասում էր, որ մարտական գործողությունների ակտիվ փուլում կոնկրետ բնակավայրեր չշեշտենք։ Այդ ընթացքում հազարավոր տղաներ զոհվում էին, եւ մենք կորցնում էինք հայրենիքը։ Հայրենիքը կորավ Նիկոլի պսեւդոիրականության՝ «Հաղթելու ենք» իրականության, եւ պատերազմի դաժան իրականության մեջտեղը, մեն այդ անդունդում ենք, որովհետեւ որքան ռազմի դաշտում վիճակը վատանում էր, այնքան ստի կայսրության «Հաղթելու ենք»-ը բարձրանում էր վերեւ։ Մի օր ես ձեզ ապացուցեցի, որ դա կազմակերպված փիար արշավ էր ՀՀ եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Դրանց արածը դավաճանություն է, մտածված ու կազմակերպված դավաճանություն։ Դրանք դավաճանների բանդա են։ Ես մեր գեներալներին ու բարձրաստիճան սպաներին միայն մեկ հարց ունեմ․ լավ, դուք ռեալ մարդիկ եք, այնտեղ կանգնած եք եղել, ու մասնակցել եք այս արյունոտ թատրոնին, հազարներով կոտորվում էինք, բայց տասնյակներով նոր հերոսներ էինք ստեղծում, մենք միակ պետությունն ենք, որ հաղթել ենք պարտվելով․․․ Լավ, դուք ամոթ չե՞ք զգում, ազգային հերոսի կոչումով նստում ես հեռուստացույցի առաջ ու ասում, թե ռեսուրս չունենք Սոթքը պահելու։ Լավ, դուք չե՞ք ամաչում, որ հիմա լռում եք։ Բա որտե՞ղ է ձեր պատիվը, այն հայրենիքը, որ պետք է պաշտպանեիք, դուք այն պարտվել եք, դավաճանվել եք, գոնե խոսեք հիմա։ Որպեսզի պատկերացնեք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ պայմաններում է ընտրությունն արել, դուք պետք է հասկանաք, որ սեպտեմբերի 27-ին, ՀՀ անվտանգության երկու գլխավոր պատասխանուները՝ ոչ բարով գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը (լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված, 140 տոկոսանոց ռեյտինգով) եւ Ռեմբոյի դեմքով Դավիթ Տոնոյանը, որն ասում էր՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ», Բուլղաիայում Պատրոն Դավոյի հետ ծնունդ էր նշում։ Նա, ով պաշտպանության նախարարն է, ոչ թե սոցապնախարարը կամ մեկ այլ նախարար, Հայաստանում հայտնվում է պատերազմը սկսվլուց 28 կամ 36 ժամ հետո, էական չէ։ Ամենակարեւոր օրը նա չկար։ Իսկ ինչ էր անում գերագույն գլխավոր հրամանատարը, երբ Ադրբեջանն ամբողջ ուժով հարձակվում էր Արցախի վրա եւ հայ ժողովուրդը մտնում է իր ամենակարեւոր պատերազմի մեջ, երբ ԶՈւ գլխավոր շտաբի պետը Նիկոլ Փաշինյանին օգոստոսից զգուշացնում էր, որ լինելու է պատերազմ Թուրքիայի մասնակցությամբ, Նիկոլ Փաշինյանը հանում է մի զենք, որի առաջ չոքում է թշնամին՝ իր գրած բանաստեղծությունը։ Հասկանո՞ւմ եք՝ ում հետ գործ ունենք, գիժ դավաճանի, իսկ Դավիթ Տոնոյանի մասին չգիտեմ ինչ ասել, երեւի քրեական գործում ինչ-որ կերպ կձեւակերպվի։ 44 օր մերժել ենք իրականությունը, 44 օր եղել են իրարամերժ հրամաններ։ Տեսեք, կան հիմնական ուղղություններ․ դիվանագիտականը եւ քարոզչականը․ զրո աշխատանք միջազգային հարթակներում։ Բացի Սեմյոն Պեգովից, այստեղ ազգովի պետք է շնորհակալություն հայտնենք Արամ Գաբրիելյանովին, ես չգիտեմ՝ աշխատե՞լ են միջազգային ռազմական փորձագետներ, թե ոչ։ ՀՀ-ն չի ներկայացրել հայկական տեսանկյունը։ Մենք եղել ենք հարձակման զոհ, ամբողջ աշխարհը պետք է հեղեղված լիներ մեր տեսանկյունով, որովհետեւ մենք ճիշտ էինք եւ ենք, բացի Սեմյոն Պեգովից, եղել է զրո աշխատանք, եղել են Նիկոլ Փաշինյանի իրարամերժ, անպատրաստ, անգրագետ հարցազրույցները, ամեն հաջորդին հերքելով նախորդում ասած մտքերը, մոռանալով, որ մարդիկ ամբողջը տեսնում են․ մի օր ուզում է խաղաղապահների մուտքը, մյուս օրը՝ մերժում։ Մի օր գլուխ է գովում, թե ամեն օր խոսում է Պուտինի հետ, մյուս օրն ասում, որ Մակրոնի հետ է շատ խոսում։ Զրո աշխատանք Ադրբեջանի հասարակության հետ, զրո նյութեր ադրբեջանական կայքերի համար, փոխարենը հայ հանրության մեջ քաոս առաջացնող աներեւակայելի ծավալի նյութեր։ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ CNN-ի ուղիղ եթերում խոսում էր Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, իսկ այս անգամ Փաշինյանի կոչով լոսանջելեսահայերը շրջափակում էին CNN-ի գրասենյակը, որ լինի ոչ թե թուրքամետ, այլ գոնե չեզոք նյութ։ Դիվանագիտական աշխատանքը․ կար մշակված պլան, եթե Արցախը ենթարկվում է ագրեսիայի 6 օրից ավելի, 7-րդ օրը ՀՀ-ն ճանաչում է Արցախի Հանրապետությունը, որպեսզի դրանից հետո սկսվեր այլ գործընթաց։ Նիկոլ Փաշինյանը երբեք չճանաչաեց Արցախը, փոխարենը սփյուռքին կոչ արեց անհասկանալի քաղաքներում, օրինակ Ֆրեզնոյում, փակել ճանապարհները եւ պահանջել ճանաչել Արցախը։ Երբ ես դեսպան էի, անընդհատ տեսնում էի, որ քրդերը ցույցեր են անում, պահանջում են ինչ-որ մեկի ազատությունը, կամ այլ առիթներով, որովհետեւ քրդերը չունեն պետություն, լոբբիստական կազմակերպություններ։ Իսկ մենք այդ ամենն ունենք։ Նիկոլ Փաշինյանի համար ամենաէֆեկտիվ միջոցը փողոց փակելն է։ Չեն օգտագործվել դեսպանատները, լոբբիստական կազմակերպությունները, չի ներկայացվել հայկական տեսակետը։ Արցախում մարդկանց գլխին թափում էին ֆոսֆորից ռումբեր, խաղաղ բնակիչների դեմ կիրառում կասետային ռումբեր, ի պատասխան ՀՀ իշխանությունները կոչ են անում Ֆրեզնոյում փակել փողոց։ Զրո խելք, զրո դիվանագիտություն։ Որտեղ էին ԱԺ բարեկամության խմբերը, խորհրդարանական դիվանագիտությունը։ Զբաղված էին Նիկոլի ու Աննայի գովքով,Վարազդատ անունով պատգամավորը, որի քաշն ավելի մեծ է, քան խելքը, գրում է, որ Աշոտը հերոս է, պատերազմի 32-րդ օրը, երբ կորցրել ենք հայրենիքի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, պատգամավորը հերոսացնում է Փաշինյանի որդուն։ Արարատ Միրզոյանը, կիսվելով Փաշինյանի նկարով, գրեց․ սա է մեր գերագույն գլխավոր հրամանատարը, չշշկռվեք։ Բայց ես շշկռված եմ։
Այս հարցերը խնդրում եմ ուղղեք Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին․ հարց 1․ ինչո՞ւ ՀՀ-ն չի վկայակոչել ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքված երեք պայմանագրերը, երբ վտանգ էր սպառնում ՀՀ-ին, հանած ՀԱՊԿ-ը։ 2․ Երբ ռմբակոծվում էր ՀՀ-ն, ինչո՞ւ ՀՀ-ն չդիմեց ՀԱՊԿ-ին։ 3․ Կոնկրետ ո՞ր օրն է ընկել Շուշին եւ ում հրամանով։ 4․ Ինչո՞ւ Իսկանդերը ամսի 7-ին կիրառվեց Շուշիում եւ ում հրամանով։ 5․ Ինչո՞ւ ոչ մի անգամ չեն կիրառվել մեր բալիստիկ հրթիռները, նույն Իսկանդերը, Տոչկա Ու-ն եւ այլն, եւ այլն, որպեսզի վնասեն Արբեջանի նավթային ենթակառուցվածքները։ 6․ Ինչո՞ւ երբեք չի ռմբակոծվել որեւէ օդանավակայան, բոլորն էլ հասանելի են Իսկանդերի համար։ 7․ Ինչո՞ւ չճանաչվեց Արցախի Հանրապետությունը պատերազմի ողջ ընթացքում։ 8․ Ո՞վ է հրաման տվել չուղարկել Արցախ կոնկրետ զինատեսակներ, որոնք ստացվել էին ՌԴ-ից եւ պետք է փակեին Արցախի երկինքը։ 9․ Ո՞վ է հրաման տվել 5-րդ կորպուսին եւ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ազգային հերոսի կոչումով օժտել մի անձնավորության, որը հարյուրավոր զոհեր է տվել, ի՞նչ խնդիր էին լուծում նրանք այնտեղ։ Հարցերն աներեւակայելի շատ են։
Բայց ես ուզում եմ եզրափակել մեր զրույցը ամենակարեւոր հարցով․ լավ, դուք գիշերը ինչպե՞ս եք քնում, ինչո՞ւ դուք նույնիսկ տղաների մահը սարքեցիք թատրոն։ Ինչո՞ւ եք դուք թաքցնում տղաների մահը, ինչո՞ւ չեք հրապարակում անունները, ինչո՞ւ չեք հանձնում տղաների մարմինները ծնողներին, ինչո՞ւ չեք զբաղվում գեիներով, ինչո՞ւ այդքան թքած ունեք հայ ժողովրդի վրա․․․
Ուզում եմ միասին նայենք Գորիսում նրա ելույթը կոշիկները լիզելու մասին․․․․ Խոսում է մի մարդ, որը երբեք ու ոչինչ չի արել մեր ժողովրդի համար, մի մարդ, որը թքած ունի ժողովրդի վրա։ Ես եղել եմ դեսպան, ներկայացրել եմ իմ երկիրը, դեսպան, որն արել է ամեն ինչ իր ժողովրդի համար, երբեք չեմ լիզել կոշիկներ, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը լիզում է, լիզում է թուրքի սապոգը, ադրբեջանցու սապոգը, ռուսի սապոգը, որի դեմ նա այդքան խոսում ու բամբասում էր, փաթաթվել է այդ սապոգին, որպեսզի պաշտպանվի ամբողջ աշխարհից։
Ես ուզում եմ, որ Փաշինյանը երկար ապրի, եւ բանտախցում անընդհատ լսի այն տղաների անունները, որոնց նա եւ Աննա Հակոբյանը տարան մահվան։ Ամեն օր նա լսելու է այդ անունները, արթնանալու է այդ անուններով ու քնելու է այդ անուններով, եթե կարողանա․․․ Փառք հերոսներին», ասել է Միքայել Մինասյանը։





























