Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Պակաինը խորհուրդ է տվել Բաքվին զգուշանալ Անկարայից՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի քննադատությունից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Էրդողանը բանաստեղծության ընթերցմամբ ցույց է տվել պատմության, աշխարհագրության չիմացությունը, ստեղծագործությունն ու իրադրությունը (տարածաշրջանում) չհասկանալը: Նա վեր է հանել Իրանից ադրբեջանական շրջանների առանձնացման սուր հարցը, ինչպես նաեւ կասկածի տակ է դրել Ադրբեջանի Հանրապետության անկախությունը: Իր ընկերությամբ Անկարան «արջի ծառայություն» է մատուցում Բաքվին: Բաքուն պետք է զգուշանա Անկարայից»,-գրել է նախկին դեսպանը Թվիթերում:
Իրանի ԱԳՆ-ն ուրբաթ կանչել է Թուրքիայի դեսպանին Բաքվի ռազմական շքերթում էրդողանի մեջբերած բանաստեղծության պատճառով: Ստեղծագործության մեջ հիշատակվում էր Արաքս գետը, որի մի մասն անցնում է իրանա-ադրբեջանական սահմանագծով եւ որը, ինչպես մեջբերել է Էրդողանը, «բաժանել են», ինչը եւ կարող էր լինել Թեհրանի դժգոհության պատճառը:





























