Դեկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Հոսպիտալի բուժանձնակազմը նախարարին ներկայացրել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին եւ պահեստազորայիններին ցուցաբերվող բուժօգնության հետ կապված աշխատանքները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հոսպիտալի բժշկական անձնակազմին՝ իրենց առաքելությունը պատվով իրականացնելու համար։
Վաղարշակ Հարությունյանը շրջել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել զինծառայողների հետ եւ շուտափույթ ապաքինում մաղթել։ Պաշտպանության նախարարը գերատեսչական պարգեւներով է պարգեւատրել պատերազմում հերոսաբար կռված տղաներին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԶՈՒ ռազմաբժշկական վարչության եւ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետերի հետ քննարկել է պատերազմի օրերին ռազմաբժշկական ծառայության գործողությունները եւ հանձնարարականներ տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:





























