Այս տարվա սեպտեմբերի 27-ին Ղարաբաղում ռազմական գործողությունների նախաձեռնողն Ադրբեջանի նախագահն էր: Այդ մասին դեկտեմբերի 11-ին ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

«Ամեն ինչ նախապես նախագծված էր, եւ անգամ հարձակման օրը մանրակրկիտ ընտրված էր (կիրակի), որպեսզի հակառակորդի համար ավելի դժվար լիներ ռեսուրսների մոբիլիզացիան»,-ընդգծել է նա:

Կազիմիրովը համարում է, որ հայկական կողմի հասցեին մեղադրանքները կայացած չեն, քանի որ վերջիններս, նրա խոսքով, չեն ունեցել ո՛չ հնարավորություն, ո՛չ մոտիվացիա սկսել մեծ պատերազմ:

Նա նշել է, որ ՄԱԿ-ի բանաձեւերը, որոնց վրա պնդել է Ադրբեջանն ու որոնք ընդունվել են Ղարաբաղի հարցով 1990-ականներին, ինքը՝ Բաքուն, չի կատարել, քանի որ, ունենալով ռեսուրսների գերազանցություն, հույս ուներ լուծել խնդիրն ուժային ճանապարհով:

«Այն ժամանակ Բաքուն, ըստ էության, ինքն է կորցրել 7 շրջաններ, քանի որ հրաժարվել է իրականացնել ԵԱՀԿ բանաձեւերը՝ հույս ունենալով իր պոտենցիալի վրա: Հատկանշական է, որ Հայաստանն ու Ղարաբաղը համաձայնվել են կատարել նույն այդ բանաձեւերը»,-ամփոփել է նա: