Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն արգելել է այցելել ռեստորաններ նահանգի մայրաքաղաքում կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացումների աճի կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Երկուշաբթվանից Նյու Յորքի ռեստորաններում սնվելն արգելվում է: Հոսպիտալացման մակարդակը չի կայունացել, իսկ հաշվի առնելով վարակման եւ բնակչության խտության մակարդակը՝ սննդի կետեր այցելելը շատ բարձր ռիսկ է ներկայացնում»,-գրել է Կուոմոն թվիթերյան էջում:
Նա ընդգծել է, որ շարունակում է գործառնել «վերցրու քեզ հետ» եւ առաքման ծառայությունը, ինչպես նաեւ պահպանվում է փողոցում սնվելու հնարավորությունը:
Նյու Յորքի նահանգապետը նաեւ անդրադարձել է պատվաստանյութերի մատակարարմանը: Նա հայտարարել է, որ Pfizer ընկերության կողմից կորոնավիրուսի դեմ շուրջ 170 հազար չափաբաժին է նախատեսվում ստանալ գալիք հանգստյան օրերին, ինչպես նաեւ դեկտեմբերի 21-ից հետո նահանգը պետք է ստանա Moderna ամերիկյան ընկերության 346 հազար չափաբաժին:
Վերջին օրվա ընթացքում Նյու Յորքում, ինչպես հայտնել է Կուոմոն, հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 հազար նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 750 հազար:





























