Հայաստանի Հանրապետության պետական սահմանագոտու հարավային հատվածում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների զինծառայողներն ու պահեստազորայինները իրականացնում են նոր բնագծերի ձեւավորման եւ սահմանների պահպանության համատեղ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։