ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության պատվաստանյութի կիրառմանը:
«Ես իսկապես լավ նորություններ ունեմ. այսօր մեր պետությունն իսկապես բժշկական հրաշքի է հասել: Մենք անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութ ենք արտադրել ընդամենը 9 ամսում»,-ասվում է ԱՄՆ նախագահի Twitter-յան տեսաուղերձում:
Նրա խոսքով՝ առաջին պատվաստումը կանցկացվի առնվազն 24 ժամ անց:
ԱՄՆ նախագահը նաեւ հիշեցրել է, որ Pfizer եւ Moderna ընկերությունների արտադրած պատվաստանյութերը ցուցաբերել են 95 տոկոս արդյունավետություն եւ անվտանգ են առողջության համար:





























