Միջուկային շարժիչով «Նուկլոն» մշակվող տիեզերական համալիրը կարող է օգտագործվել Լուսնի վրա օգտակար հանածոների որոնման համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Հոկտեմբերի 27-ին «Ռոսկոսմոս»-ը հայտնել է, որ Ռուսաստանը մտադիր է ՄԱԿ-ի առաջիկա գագաթաժողովի ժամանակ բարձրացնել Լուսնի վրա օգտակար հանածոներ արտադրելու ԱՄՆ-ի մտադրության մասին հարցը: Ավելի վաղ կորպորացիան բազմիցս քննադատել է Լուսնի կոմերցիոն յուրացման ԱՄՆ-ի ծրագրերը:
Նախօրեին հաղորդվել է, որ «Ռոսկոսմոս»-ը «Ավանգարդ» բանկի հետ պայմանագիր է կնքել «միջուկային էներգետիկ սարքավորումի հիման վրա տրանսպորտաէներգետիկ մոդուլով տիեզերական համալիր ստեղծու հարցով նախագծի» մշակման համար: Նախագծի իրականացման համար հատկացվել է 4,17 մլրդ ռուբլի:
Համալիրը կազմված կլինի երկու մոդուլից՝ «տրանսպորտաէներգետիկ» եւ «օգտակար ծանրաբեռնվածության» մոդուլ: «Տրանսպորտաէներգետիկ» մոդուլը՝ մինչեւ 35 տոննա ծավալով, կունենա էլեկտրահրթիռային շարժիչ եւ միջուկային էներգասարք: Մյուս մոդուլը՝ մինչեւ 20 տոննա ծավալով, կներառի արագացուցիչ բլոկ է եւ կողային հատուկ համալիր: Վերջինը՝ 5,5 տոննա ծավալով, կիրականացնի գիտական խնդիրների հիմնական մասը:




























