Խորհրդային շրջանում ազատության գաղափարը բավական հզոր ուժ էր մեր երիտասարդության շրջանում պայքարի համար, քանի որ մենք ապրում էինք տոտալիտար երկրում: Այս մասին այսօր երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Միեւնույն ժամանակ, պետք է նշեմ, որ Խորհրդային միությունը մեր ժողովրդի համար բարենպաստ կյանք էր ապահովում: Սակայն ինչպես ցույց է տալիս փորձը, որքան բարենպաստ է կյանքը, այնքան մարդիկ ավելի շատ են ձգտում ազատության, եւ որքան աղքատ են, այնքան շատ են ձգտում ուժեղ ղեկավար ունենալ»,-նշեց Մանուկյանը:

Նրա գնահատմամբ՝ ազատության մատրիցայի կարեւոր տարրը ժողովրդավարությունն է: «Մեզ հաջողվե՞լ է ժողովրդավարության հասնել, թե՞ ոչ: Խորհրդային շրջանի համեմատ, անկասկած, մեզ հաջողվել է ժողովրդավարության հասնել»,-ընդգծեց Մանուկյանը:

Միեւնույն ժամանակ, ընդդիմադիր գործչի կարծիքով,Հայաստանում շատ քիչ են ազատ մտածող մարդիկ՝ չնայած նրան, որ դա ազատ ժողովրդավարական հասարակության ձեւավորման հիմքն է: