Հանրապետությունում վերջին ընտրությունները մոտ էին Հայաստանում ազատ ընտրությունների անցկացման սկզբունքներին: Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունները մոտ էին ազատ ընտրություններին, իհարկե, դրանք լիարժեք չէին: Այս մասին դեկտեմբերի 15-ին երիտասարդների հետ հանդիպմանն ասաց Հանուն հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ակնհայտ էր, որ ժողովուրդը քվեարկելու եւ ընտրելու է Փաշինյանին, եւ դա միանգամայն նորմալ էր: «Բայց հիմա պատկերացրեք՝ մարդը, որը երկիրը կորցնելուց հետո, խայտառակ պարտությունից հետո, հազարավոր զոհվածներից հետո կպած է աթոռին, հայտարարելու է նոր ընտրություններ անցկացնելու մասին, այդ դեպքում ի՞նչ տեղի կունենա: Այսինքն՝ դուք կարծում եք, որ մարդիկ կգնան, քվեաթերթիկը գցեն քվեատուփը, եւ դրանից հետո նա կհեռանա՞: Չի լինի այդպիսի բան: Այսինքն՝ եթե այն ժամանակ ընտրությունները քիչ թե շատ արդար էին, դա չի նշանակում, որ ներկայիս իշխանությունների կազմակերպած նոր ընտրությունները չեն լինի ամենասարսափելին, որ մենք երբեւէ տեսել ենք»,- ասաց Մանուկյանը: