Ինչպե՞ս է ստացվում, որ դեկտեմբերի 13-ին նույնիսկ ռուսական կողմն է իր քարտեզի վրա նշել Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերը, եւ այն բանից հետո, երբ 44 գերիների փոխանակման մասին տեղեկություն է ստացվել, այդ գյուղերն անհետացել են քարտեզներից: ԱՅս մասին այսօր օնլայն քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Թեւան Պողոսյանը:
Նա նկատեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց առաջ պետք էր լավ մտածել հետեւանքների եւ հետագա քայլերի մասին: «Հրադադարի ռեժիմի խախտման պատճառները պետք է փնտրենք մեր մեջ: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, ոչ կոմպետենտ մոտեցման արդյունք է, ինչից օգտվում է թշնամին: Ըստ էության, հայկական կողմը որեւէ վերաբերմունք չի ցուցաբերում տեղի ունեցածի հանդեպ: Ինչո՞ւ այդ գյուղերում խաղաղապահներ չեն եղել: Եթե այդ դիրքերը պահելու հետ կապված խնդիրներ կային, ինչո՞ւ բանակցություններ չեն վարել: Չէ՞ որ պետք է ուժեղացնել այդ հատվածը, ինչը չի արվել: Բանակացությունների համար պատասխանատվություն պետք է կրեր հայկական կողմը»,-նշեց փորձագետը:
Պողոսյանի խոսքով՝ այդ իրավիճակից միակ ելքը պատասխանատու ղեկավարություն ունենալն է, որը կկարողանա գրագետ բանակցություններ վարել եւ լուծումներ գտնել:





























