ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված բանաձեւ է ստորագրել` դաշնային կառավարության ֆինանսավորումը եւս մեկ օրով` մինչեւ դեկտեմբերի 21-ը ներառյալ, երկարացնելու մասին: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Նախագահը կիրակի` 2020 թվականի դեկտեմբերի 20-ին, բանաձեւ է ստորագրել, որը 2021 ֆինանսական տարվա շրջանակներում (սկսվել է երկրում հոկտեմբերի 1-ից) հատկացումներ է նախատեսում դաշնային կառույցներին մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 21-ը»,- ասվում է հայտարարության մեջ: